ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՓԱՌԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է։ ՄԵՆՔ ՎԵՐՋ ԴՐԵՑԻՆՔ 30 ՏԱՐՎԱ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՆ
«Ես շատ ուրախ եմ կրկին հայտնվել եղբայրական թուրքական հողում: Ես անկեղծորեն ողջունում եմ իմ բոլոր թուրք եղբայրներին»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Ռիզե քաղաքում՝ Ռիզե-Արտվին օդանավակայանի բացման արարողությանը։
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի օդանավակայանի բացման կապակցությամբ»,- ընդգծել է նախագահը։
«Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը մեր ընդհանուր, փառավոր պատմությունն է։ Մենք վերջ դրեցինք 30 տարվա օկուպացիային»։
«Այն, որ պատերազմի առաջին օրը պարոն նախագահ, իմ եղբայր Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց. «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է», շատերի համար լուրջ ուղերձ էր»,- հավելել է Իլհամ Ալիևը։
Նախագահը նաև նշել է, որ Թուրքիան այսօր խոշոր նախագծեր է իրականացնում երկրի ներսում։
«Դրանց թվում կցանկանայի նշել նախագծերը, որոնք ծառայում են մարդկանց։ Նոր օդանավակայաններ, ճանապարհներ, կամուրջներ, դպրոցներ, հիվանդանոցներ՝ այս ամենը Թուրքիայի զարգացման և հզորության ցուցիչ է։ Այս ամենի հիմքում ընկած է մարդկային գործոնը, պետական քաղաքականությունը։
Ինձ համար մեծ հաճույք է այսօր ձեզ հետ լինելը։ Ադրբեջանի նախագահի մասնակցությունն այս հրաշալի արարողությանը ադրբեջանա-թուրքական միասնության հերթական դրսևորումն է։ Մենք միշտ միասին ենք։ Թե՛ լավ, թե՛ վատ օրերին»,- ասել է պետության ղեկավարը։