ԹՐԱՄՓԸ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ ՎԵՐՋ ԴՐԵՑԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ․ ՋԵՅ ԴԻ ՎԵՆՍ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ մենք բացում ենք ավելի ամուր և ավելի լավ հարաբերությունների հաջորդ գլուխը։ Այս մասին Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։«Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին։ Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է»,-նշել է նա։
Մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը, կարծում եմ, կպաշտոնականացնի այդ գործընկերությունը և հստակորեն ցույց կտա, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունները կլինեն ամուր և արդյունավետ մեր երկու երկրների ժողովուրդների համար», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

