ՍԻՄՈՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՏԱԴԻՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը 2026 թվականի դեկտեմբերի սկզբին նախատեսվող Ադրբեջան այցի ժամանակ մտադիր է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին Սիմոնյանն ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում քննարկվելիք հարցերի օրակարգը էականորեն չի տարբերվի նախորդ հանդիպումների օրակարգից։

«Մեր մշտական քննարկվող հարցերն են, օրակարգը շատ չի տարբերվելու։ Մեր գործընկերը ժամանել էր Հայաստան, հիմա մեր հերթն է։ Ես կգնամ, կպայմանավորվենք նաև հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Նման հանդիպումներին այնքան հարցերի մասին ենք խոսում, որ հիմնականում նույն հարցերն են օրակարգում»,- ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին՝ Սիմոնյանը նկատել է, որ երկու երկրներն ունեն գյուղատնտեսության ոլորտում նմանություններ, իսկ Ադրբեջանն ունի նավթի և գազի պաշարներ, որոնք որոշակի առավելություններ են ապահովում։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը կարող է Հայաստանը գրավիչ դարձնել նաև միջազգային կազմակերպությունների համար։


Читайте также

Оставить комментарий