ՍԱՀԻԲԱ ԳԱՖԱՐՈՎԱՆ ԵՎ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԺՆևՈՒՄ

Պաշտոնյայի խոսքով՝ Գաֆարովան ու Սիմոնյանը կքննարկեն տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։
Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի նիստը նախատեսված է հոկտեմբերի 13-17-ը:
Գաֆարովա-Սիմոնյան վերջին հանդիպումն այս տարվա մայիսին էր Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չի հաղորդել։ Բաքուն միայն տեղեկացրել է, որ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են Ազգային ժողովների ներդրումը խաղաղության գործընթացին։