ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՅԻՍԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Նա նշել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ Սահիբա Գաֆարովայի հետ կայացած հանդիպմանը քննարկել են Ազգային ժողովի ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջև շփումներ սկսելու հարցը։
Հանդիպումը կազմակերպվել էր Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ: Հաղորդվել էր՝ կողմերը պայմանավորվել էին դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: