ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԱՐՏԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԺ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակից։
Փետրվարի սկզբին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար (IPU) Մարտին Չունգոնգը հայտարարել էր, որ մարտին կայանալիք միության հաջորդ վեհաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։
ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ մարտի 23-27-ը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների նախատեսվող հանդիպման մասին հստակ առաջարկ դեռ չեն ստացել, սակայն նման հնարավորությունը չեն բացառում։