ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ

Ադրբեջանում ֆրանսիացի գործարար է ձերբակալվել լրտեսության կասկածանքով։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լելյա Աբդուլաևան Reuters-ին ասել է, որ ձերբակալվածը Մարտին Ռայանն է, որը նախնական կալանքի տակ է չորս ամսով, այլ մանրամասներ Բաքուն չի բացահայտում։
Թեև ձերբակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, ֆրանսիական կողմը մինչ օրս պաշտոնապես չի արձագանքել, արտգործնախարարությունը Reuters-ի հարցմանն չի պատասխանել։
Մինչ այդ՝ դեկտեմբերի 26-ին էլ Բաքուն արտաքսել էր երկու ֆրանսիացի դիվանագետների՝ նշելով, որ ապօրինի գործունեությամբ են զբաղվել, որն անհամատեղելի է եղել նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ: Թե կոնկրետ ովքեր էին այդ դիվանագետները, ինչ պաշտոններ էին զբաղեցնում և ինչ գործունեության համար են արտաքսվել, պաշտոնական Բաքուն չի բացահայտել։
Մարտին Ռայանի հայրը՝ Ռիչարդը, նշել է, որ ընտանիքը հնարավորություն է ունեցել հեռախոսով խոսել նրա հետ։
«Մենք չորս անգամ խոսեցինք նրա հետ, ամեն անգամ երկու րոպե: Նա ասում է, որ լավ են վերաբերվում նրա հետ և կարողանում է շփվել իր փաստաբանի հետ»,- ասել է նա։


Читайте также

Оставить комментарий