ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԿԱՏՐԻՆ ԿԱԼՈՆԱՅԻՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը անընդունելի է համարում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կալոնայի հայտարարությունները՝ նշելով, որ դրանք չեն ծառայում տարածաշրջանում կայունությանը։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, հակադարձելով ֆրանսիական դիվանագիտության ղեկավարին, ասել է, որ Բաքուն ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայերին ինտեգրելու ուղղությամբ, խոչընդոտել այդ ջանքերին և հայտարարել, թե իբր շրջանից հայ բնակիչներին վտարելու քաղաքականություն է իրականացվում բացարձակ սխալ է։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին վերջ տալ նման քայքայիչ և սադրիչ հայտարարություններին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:


Читайте также

Оставить комментарий