ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՔԸԼԸՉ
Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է: Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է։
Ինչպես ես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն թուրք-հայկական կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու գործում»,- գրել է Քըլըչը:

