ԱԼԻԵՎԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԹՐԱՄՓԻՆ

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շնորհակալություն հայտբնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ,
Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում՝ նվիրված «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկին»,- գրել է Ալիևը:


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի և ԱՄՆ կողմից համատեղ իրականացվող ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին:


Читайте также

Оставить комментарий