ԲԱՔՈՒՆ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ՝ ԹԲԻԼԻՍԻԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Վրաստանին՝ Թբիլիսիի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է:«Մենք խորապես վշտացած ենք Թբիլիսիի բնակելի շենքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի լուրից։ Անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Տուժածներից մաղթում ենք ղուտափույթ ապաքինում», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Թբիլիսիի Պոնիչալա ավանում բնակելի շենքում տեղի է ունեցել պայթյուն։ Նախնական պատճառը բնական գազի արտահոսքն է։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ փրկարարները փլատակների տակ գտել են վերջին անհետ կորած մարդու մարմինը, պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի։

