«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԸ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՆՎԱՃՈՒՄ Է. ՄԱՄԵԴՈՎ
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների թվի աճը և ադրբեջանական ու հայկական հասարակությունների աճող հետաքրքրությունը այս ձևաչափի նկատմամբ արդեն իսկ նվաճում են:Այս մասին հայտարարել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մեդիա համակարգող, Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։ Ըստ Կենտրոնի տնօրենի՝ նախաձեռնության մասնակիցներն արդեն իսկ ունեն համատեղ աշխատանքի, ինչպես նաև իրենց հասարակություններում փոխգործակցության փորձ։ Նա նաև նշել է, որ ներկայիս հանդիպումը եզակի է նրանով, որ ընդհանուր քննարկումներից բացի, վեց թեմատիկ կոմիտեներ կաշխատեն էկոլոգիայի, տնտեսության, ենթակառուցվածքների, հումանիտար համագործակցության և մամուլի հարցերի շուրջ։
«Այսինքն՝ ի՞նչ կարելի է անել հաջորդ ժամանակահատվածում։ Ի՞նչ կարող ենք առաջարկել մեր երկրներին, քանի որ մենք ունենք նաև այս գործառույթը։ Ինչպե՞ս կարող ենք նպաստել սուր եզրերի հարթեցմանը, ինչպես նաև խաղաղության քաղաքականության բովանդակության ավելացմանը», - հավելել է Ֆարհադ Մամեդովը։

