Time. «Ադրբեջանի հանդուրժողակավության օրինակը թերագնահատվել աշխարհում»
Ադրբեջանը հանդիսանում է հանդուրժողականության հիանալի օրինակ, մյուս կրոնական ավանդույթների ընդունման երկար ու հարուստ պատմությամբ երկիր: Այդ մասին ասվում է՝ Լոս-Անջելեսի Սինայի սինագոգի ռավին Դեվիդ Վոլպի՝ Time.com պորտալում հրապարակված հոդվածում:
«Դա մեծ նվաճում է, որի մասին շատ քիչ է հայտնի աշխարհում»,- գրում է Վոլպը:
Բնակչության ավելի քան 90 տոկոսը կազմող մահմեդականները, այստեղ ապրում են մյուս աղանդների ներկայացուցիչների, այդ թվում նաև հրեաների հետ, գրում է Ադրբեջանում, մասնավորապես Գուբայի շրջանում եղած ռավինը:
«Գուբայում Կրասնայա Սլոբոդա ավանը հայտնի է որպես հրեական ավան, և հանդիսանում է 4000 հրեաների տունը, և համարվում է՝ Իսրայելի սահմաններից դուրս խոշորագույն հրեական բնակավայրերից մեկը»,- նշվում է հոդվածում:
Աշխարհում, որտեղ աճում է անհանդուրժողականությունը, Ադրբեջանը հանդիսանում է՝ ընդօրինակման համար կենսական նշանակություն ունեցող օրինակ, համարում է Վոլպը: