Ֆուադ Ախունդով. «Օրբելիի գրքի անհետացման գաղտնիքը բացահայտված է»

irevanaz.comՌուսաստանյան «Նեզավիսիմայա» գազետա պարբերականում հրապարակվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովի «Օրբելիի գրքի անհետացման գաղտնիքը բացահայտված է» խորագրով հոդվածը,  որը պատասխան դարձավ Անտոն Եվստրատովի «Ղարաբաղի զանգակատներն ու մինարեթները» հոդվածին: Ֆուադ Ախունդովի հոդվածում տեղ գտած պատմական փաստերը հերքում են ռուս քաղաքագետի պնդումները, թե իբր Լեռնային Ղարաբաղում գտնվող ալբանական Գանձասար  վանքը եղել է միջնադարյան Հայաստանի քաղաքական և կրոնական կենտրոնը: «Սկզբնաղբյուրը, ինչպես հայտնի է, դա պատմական գիտության հիմքն է հանդիսանում», - գրում է Ֆուադ Ախունդովը: Նա մեջբերում է հիմնականում հայտնի հայ պատմաբանների խոսքերը, որոնք ամբողջովին հերքում են Հայաստանի պաշտոնական պատմագրությանը: 
«Եվստրատովը իր հոդվածում գրում, թե Գանձասարի վանքը մեծ դեր է խաղացել միջնադարյան Հայաստանի պատմության մեջ: Այդ դեպքում, ի՞նչ կասեք Էջմիածնի մասին: Էջմիածինը հայերի հոգևոր կենտրոնը դարձավ 15-րդ դարի սկզբներին, երբ բյուզանդացիները նման խնդրանքով դիմեցին Ջահան շահին: Նա համաձայնվեց՝ քանի որ վերջինս մրցակցում էր Օսմանյան Թուրքիայի հետ: Հայերին հատկացվեց Ուչ քիլիսե կոչվող տարածքը, որովհետև այնտեղ արդեն կային ալբանական եկեղեցիների ավերակներ: Գանձասարը իսկապես մեծ դեր էր խաղում միջնադարում, սակայն դա ոչ թե հայկական, այլ Ալբանական կենտրոն էր», - նշում է Ֆուադ Ախունդովը:
Հոդվածում Ֆուադ Ախունդովը վկայակոչում է հայտնի հայ պատմաբան, Հայաստանի ԽՍՀ-ի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ Իոսիֆ Օրբելիին: Նախորդ դարի սկզբներին նա հրապարակեց Լեռնային Ղարաբաղի տաճարների վրայի գրություններն ընդգրկող մի գիրք, որտեղ հեղինակը Գանձասարի վանքը ներկայացնում է որպես ալբանական եկեղեցի:  Ավելի ուշ գրքի գրեթե ամբողջ տպաքանակը ոչնչացվեց: Սակայն, Ֆուադ Ախունդովին հաջողվել է գրքի նմուշներից մեկը գտնել Պետերբուրգի արխիվներում:



Читайте также

Оставить комментарий