Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները՝ դա հաջողության պատմություն
Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները ապացուցեցին հրեական պետության և մահմեդական երկրի միջև բարեկամության հնարավորությունը:
Այս մասին ասված է Բար-Իլան Համալսարանի և Բեգին Սադաթ Կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Մուրիսոնի՝ ամերիկյան The Hill պարբերականում հրապարակված հոդվածում:
Մուրիսոնի այս հոդվածը պատասխան է հայազգի Արեգ Գալստյանի «Ի՞նչ է ուզում Ադրբեջանը Իսրայելից» խորագրով հոդվածին, որը հրապարակվել էր նույն պարբերականում: Մուրիսոնի խոսքով, Գալստյանն իր հոդվածում փորձում է ոչ միայն վարկաբեկել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, այլև տարածում է հակասեմական գաղափարներ, Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի մասին կեղծ տեղեկություններ:
«Ադրբեջանը և ԱՄՆ-ի հրեաները շատ մոտ հարաբերություններ ունեն, ինչը կարելի է ասել նաև Ադրբեջանում ապրող մահմեդականների և հրեաների մասին», - գրում է Մուրիսոնը: