Իլհամ Ալիևը մահմեդական երկրներին կոչ է արել զերծ մնալ Հայաստանի հետ համագործակցությունից

irevanaz.com«Այսօր մահմեդական երկրները կանգնած են լուրջ մարտահրավերների, շատ խնդիրների առաջ, որոնք սպասում են հանգուցալուծման:
Դրանց թվում կարելի է նշել հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտությունը, Պաղեստինի, Քաշմիրի հակամարտությունները, փախստականների ճգնաժամը և այլ հարցեր»: 
Այս մասին ասված է նախագահ Իլհամ Ալիևի՝ «OIC Journal»-ում (Իսլամական համագործակցության կազմակերպության ամսագիրը) հրապարակված «Իսլամական համերաշխության ամրապնդման գործում ծագած մարտահրավերները» խորագրով հոդվածում:
Նախագահը նշում է, որ հայերը, որոնք ձգտում են իրականացնել պատմական ադրբեջանական տարածքները զավթելու և այդ տարածքներում հայկական պետություն ստեղծելու իրենց ծրագիրը, վերջին 200 տարիներին բազմաթիվ արյունոտ գործողություններ են իրականացրել:
«Ներկայիս Հայաստանը ստեղծվել է բուն ադրբեջանական հողերում: Համարում եմ, որ ՄԱԿ-ի և ԻՀԿ-ի բանաձևերը, որոնք Հայաստանին ճանաչում են որպես ագրեսոր, պետք է լինեն որպես այն մահմեդական երկրներին հասցեագրված ուղերձ, որոնք ցանկանում են զարգացնել օկուպանտ երկրի հետ  հարաբերությունները: Որովհետև Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականությունը ուղղված է ոչ միայն Ադրբեջանի կրոնական և մշակութային հարստության, այլև Իսլամի պատմամշակութային ժառանգության դեմ:  Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում ավերվել են հարյուրավոր մահմեդական հուշարձաններ, մզկիթներ, սրբավայրեր, գերեզմանոցներ:  Կուզենայի նշել, որ Պակիստանը և Սաուդյան Արաբիան ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով՝ պաշտոնապես հրաժարվել են ճանաչել Հայաստանը: Իսկ Թուրքիան խզել է այդ երկրի հետ հարաբերությունները: Մահմեդական 5 պետություններ պաշտոնապես ճանաչել են Խոջալուի ցեղասպանությունը»:



Читайте также

Оставить комментарий