Պատերազմն անխուսափելի է
Եթե Տրանսատլանտյան միության անդամները (Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա) շարունակեն այսպես անփույթ վերաբերվել ապասառեցված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա Կովկասում հերթական պատերազմն անխուսափելի է:
Այս մասին ասված է Բեգին-Սադաթ Կենտրոնի և Բար-Իլան համալսարանի (Իսրայել) ավագ գիտաշխատող Ալեքսանդր Մուրիսոնի՝ Washington Times պարբերականում հրապարակված հոդվածում:
Վերջերս Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հանդես եկավ ադրբեջանական Լեռնային Ղարաբաղ մարզի կարգավիճակի վերաբերյալ զայրացուցիչ հայտարարությամբ:
Օկուպացված տարածքներ այցելության ժամանակ նա հայտարարել է. «Ղարաբաղի՝ ռազմական տրամաբանության և քաղաքական առումներով Ադրբեջանի մաս լինելու հարցն ամբողջությամբ փակ է»:
Նման դիրքորոշումը խոսում է այն մասին, որ Մոսկվան արհամարհում է միջազգային իրավունքը, համարում է Մուրիսոնը:
«Մինչդեռ, Բաքուն ընդգծում է, որ անջատողական ռեժիմի ճանաչումը կարող է նոր պատերազմի բռնկման պատճառ հանդիսանալ: Եթե Հայաստանը համարձակվի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա Բաքուն կդադարեցնի Երևանի հետ բանակցությունները»: