Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ից պահանջել է վրացական եկեղեցիները ճանաչել որպես հայկական

irevanaz.comԱդրբեջանը և Վրաստանը պետք է համախմբեն ջանքերը մոլորված վիճակից դուրս գալու հարցում հայ հասարակությանն աջակցելու համար:
Հայաստանը դիմել է ՅՈւՆԵՍԿՕ՝ Վրաստանի տարածքում գտնվող շուրջ 450 եկեղեցիները որպես հայկական ճանաչելու պահանջով:   
Բաքվում հայկական կողմի այդ քայլը անսպասելի չեն համարում, հաշվի առնելով հայ պատմաբանների տրամաբանությունը:
«Հայերը Ադրբեջանի և Վրաստանի հողերում հայտնվել են XIX-րդ դարում: Այդ պահից ի վեր նրանք փորձում են հայականացնել իրենց շրջապատում գտնվող ամեն ինչ:
Հայերի հավակնությունները դուդուկի, լավաշի, Աղրը դաղի (Արարատ), վրացական գինու, իսկ հիմա էլ՝ եկեղեցիների հանդեպ, նույն շղթայի օղակներն են», - ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆուադ Ախունդովը:  
Նրա խոսքով, հարևան Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշների հանդեպ հայկական կողմի ներկայիս հավակնությունները հայ պատմաբանների բազմադարյա կեղծարարության արդյունքն են: 
«Ամերիկացի գիտնական, կովկասագետ, Հայաստանի և Կովկասյան Ալբանիայի պատմության հարցով մասնագետ Ռոբերտ Հյուսոնը, ով, ի դեպ, ծագումով հայ է, շատ լավ նկարագրել է, թե ինչով են զբաղվում Հայաստանում: «Երևանում ինձ հավաստիացնում էին, որ մենք Արևմուտքում չպետք է հետազոտություններով զբաղվենք, այլ ծառայելով Հայաստանին՝ թարգմանելով վերատպենք այն, ինչ կներկայացնի Հայաստանի Գիտությունների ակադեմիան», - ասել է Հյուսոնը:    
Գիտնականի այդ խոսքերից պարզ է դառնում, թե ինչու է Հայաստանը պատմական գիտության քարտեզում Բերմուդյան եռանկյունի հիշեցնում, քանի որ եթե համաշխարհային գիտությունը հիմնվում է փաստերի վրա, ապա Հայաստանի պատմությունը հիմնվում է Գիտությունների ակադեմիայի ցուցումների վրա: Նման զոմբիացման արդյունքում հայերին հեշտությամբ գժտեցնում են այլ ժողովուրդների հետ», - ասել է Ֆուադ Ախունդովը:



Читайте также

Оставить комментарий