Սոհբեթ Մամեդով: «Մեր հարևանների դժբախտությունը կայանում է նրանում, որ նրանք հակված են հորինել աներևակայելի առասպելներ...»

irevanaz.comԻնչպես հայտնի է, Հայաստանը ամեն առիթով փորձում է ներկայանալ որպես հնագույն քրիստոնեական երկիր: Այսպես ասած «մեծ Հայաստանի» մասին պատմությունները նրանք սկսում են հենց այս նախադասությամբ:
Հայ կեղծարարները հիմա էլ նուռն են փորձում ներկայացնել որպես ավանդական հայկական խորհրդանիշ: 
Բոլորին է հայտնի, որ Հարավային Կովկասում այս միրգը ավելի շատ տարածված է Ադրբեջանում: Իսկ Գյոյչայի նուռը հայտնի է ողջ աշխարհում: Այս շրջանում նույնիսկ ամեն տարի նռան նվիրված տոն է անցկացվում:
«Մեր հարևանների դժբախտությունը կայանում է նրանում, որ նրանք հակված են հորինել աներևակայելի առասպելներ, որոնց հետագայում ոչ միայն իրենք են սկսում հավատալ, այլև փորձում են հավատացնել օտարներին: Որպես օրինակ՝ կարելի է ցույց տալ այն հանգամանքը, որ մեր հարևանները իրենց համար խորհրդանիշ են ընտրել Արարատ լեռը»,- СВС հեռուստաալիքին ասել է «Իրևան» վերլուծական կենտրոնի ղեկավար Սոհբեթ Մամեդովը:  
Թուրքիայի տարածքում գտնվող Աղրըդաղը հայերն անվանում են Արարատ:
«Արարատը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի: Պատմական տեսանկյունից՝ կարճ ժամանակահատվածում հայերը Օսմանյան կայսրության կազմում ապրել են Արարատ լեռան հարակից տարածքում: Սակայն, սա հավակնության համար հիմք չի կարող հանդիսանալ: Ինչպես հայտնի է,  հայերն այս տարածքները գաղթել են Ֆրակիայից:  Հայերը փորձում են հայկականացնել ամեն ինչ: Սա նրանց մոտ անբուժելի հիվանդություն է», - ասել է Սոհբեթ Մամեդովը:
Այսպես, կեղծ խորհրդանիշներ հորինելով որոշ հայ պատմաբաններ փորձում են իրենց ժողովրդի համար հին մշակույթ հորինել: Իրենց նպատակներին հասնելու համար նրանք դիմում են խարդախության, կեղծում են պատմական փաստերը:
Ծագումով հայ ամերիկացի պատմաբան Ռոնալդ Սունին գրում էր. «Հայաստանի պատմաբանները խճճվել են իրենց իսկ ձեռքով կեղծված պատմության սարդոստայնում: Եթե փորձեք նրանց այլընտրանքային տեսակետ հայտնել, ապա ձեզ կքննադատեն շատ կոպիտ ձևով»:



Читайте также

Оставить комментарий