Ադրբեջանի ԱԳՆ. «Հայաստանի ղեկավարությունը փորձում է արդարացնել իր ռազմամոլական քաղաքականությունը»

irevanaz.comԱդրբեջանի ԱԳՆ մեկնաբանել է՝ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի «ազատության օրվա հետ» կապված Հայաստանի նախագահի ուղերձը:
«Մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներն ու հարկադիր վերաբնակները ենթարկվել են արյունալի էթնիկ մաքրման և վտարվել են իրենց պատմական հողերից՝ այդ այսպես կոչված «սեփական ազատության պաշտպանության» արդյունքում»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Երևի հենց դա է Հայաստանի նախագահը անվանում «ազատության պաշտպանություն» - ասել է նա:
Աբդուլաևի խոսքով, Ադրբեջանի տարածքների օկուպացիան ներկայացնելով, որպես «սեփական ազատության պաշտպանություն», Հայաստանի ղեկավարությունը փորձում է արդարացնել իր ռազմամոլական քաղաքականությունը:
«Ժամանկակից աշխարհում անընդունելի  է միջազգային հանրության կողմից ընդունված սահմանների ուժային փոփոխությունը»,- ասել է Է. Աբդուլաևը:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել հայկական կողմին՝ ուշադրություն դարձնել համաշխարհային հանրության կողմից ընդունված փաստաթղթերին ու որոշումներին, որոնցում Հայաստանը ճանաչվում է, որպես ագրեսոր և քննադատվում է Ադրբեջանի տարածքների օկուպացման համար:



Читайте также

Оставить комментарий