Ռասիմ Մուսաբեկով. «Անջատողական «ԼՂՀ»-ում այսպես կոչված «խորհրդարանական ընտրությունները» - ֆեյք են

irevanaz.comԱյսպես կոչված «ԼՂՀ»-ում անցյալ կիրակի անցկացվել են այսպես կոչված «խորհրդարանական ընտրություններ»։ Հակառակ գնված արտասահմանյան դիտորդների կարծիքին՝ աշխարհում ոչ ոք դրանք չնկատեց և նպատակադրված չէ ճանաչել։ Այդ մասին հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԱՄՆ-ը, Եվրամիությունը և մյուսները։
Պատճառը նրանում է, որ այդ ինքնակոչ անջատողական կազմավորման մեջ ամեն ինչ՝ սկսած «Լեռնային ղարաբաղի հանրապետություն» անվանումից և ավարտված խորհրդարանով, ընտրություններով, դիտորդներով և այլն՝ համատարած ֆեյք է, այսինքն կեղծիք, կամ տեսանելիություն։
Այն ժամանակ գործող սահմանադրական նորմերին ու միջազգային իրավունքին հակառակ իր միակողմանի ինքնահռչակման պահից սկսած, մինչև ներկա ժամանակ, «ԼՂՀ»-ն հանդիսանում է Հայաստանի հավելաճուկը։ Նրա բյուջեն երեք չորորդ մասով ապահովվում է Երևանի կողմից ներկայացվող այսպես կոչված «միջպետական փոխառումով», իսկ պաշտպանությունը իրագործում է ադրբեջանական օկուպացված տարածքներում ապօրինի տեղակայված Հայաստանի զինված ուժերի 10-հազարանոց էքսպեդիցիոն կորպուսը։ Այդ «ԼՂՀ»-ում՝առանց բացառության, ամեն ինչ՝ օրենքները, փողը, հեռախոսային կոդերը, ավտոմեքենաների համարանիշները, ուսումնական ծրագրերը, դասագրքերը, դիպլոմները և այլն՝ ուղարկվում են Երևանից։
Հարկավոր է ամերիկյան Պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաներին հիշեցնել, որ իրականում ոչ մի «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» գոյություն չունի։ Դա նույնպես քարոզչական ֆեյք է։ Նրանք, ում ներկայացնում են տվյալ կարգավիճակում՝ իրականում այստեղ նախկինում ապրող 50 հազար ադրբեջանցիների համընդհանուր արտաքսումից հետո տվյալ տարածությունում մնացած այնքան էլ ոչ բազմաթիվ հայկական համայնքն է։
«ԼՂՀ» անվան տակ ֆեյքը, կամ կեղծիքը ստեղծվել է Հայաստանի կողմից և այսօր համառորեն առաջ է քաշվում միայն մի նպատակով՝ քողարկել Ադրբեջանի նկատմամբ սեփական տարածքային հավակնությունները, իրենից վերցնել՝ ագրեսիայի, օտար տարաքների օկուպացիայի, դրանով հանդերձ ոչնչացնելու, կողոպտելու և էթնիկականմաքրա զտման համար պատասխանատվությունը։ Դա քաջ հայտնի է ոչ միայն մեզ, այլ նաև ողջ աշխարհին։ Ուղղակի հայերին հովանավորող երկրներին հարմար է այդպես ձևացնել, իբր նրանք չեն նկատում նման դիմակավորումը։
Ինչ վերաբերում է նրան, թե թեկնածուներից ով և որ սուտ կուսակցություններն են հաղթել այդ ֆեյքային «խորհրդարանային ընտրություններում», ապա դա հետաքրքիր չէ Ադրբեջանին և իմ կարծիքով՝ մնացած աշխարհին նույնպես։ Չէ որ ֆեյքը, դա միևնույն է ֆեյք է, ինչ ձևով էլ ձգտեն այն ներկայացնել:



Читайте также

Оставить комментарий