Ակշին Մեհդիև. «Ոչ ռեալ հավակնություններ պնդող Հայաստանը չի թաքցնում խաղաղ գործընթացը խափանելու իր մտադրությունները»
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ակշին Մեհդիևը՝ 2010 թվկանի դեկտեմբերին ու 2011 թվականի հունվարին գրանցված՝ Հայաստանի զինված ուժերի կողմից շարունակվող՝ հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
«Հրաձգությունների արդյունքում սպանվել է Ադրբեջանի Զինված ուժերի երկու զինվոր, ևս երկու զինվոր ու մեկ խաղաղ բնակիչ լուրջ վիրավորվել է», - ասվում է նամակում: Դիվանագետը նշում է, որ այդ ֆոնի վրա, Հայաստանի բարձրաստիճան անձինք շարունակում են հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, որնք քայքայում են հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը և հրահրում իրավիճակի շիկացմանը»:
«Հունվարի 17-ի՝ պատմական փաստերն ամբողջությամբ կեղծված ու աղավաղված հայտարարության մեջ նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտ ցույց է տվել, որ հակամարտության կարգավորման գործընթացում պաշտոնական Երևանի դիրքորոշումը կառուցվում է՝ ազատության, արդարության ու խաղաղության համընդհանուր ընդունված սկզբունքների համառորեն ժխտման վրա»,- նշել է դեսպանը ու հավելել. «Սերժ Սարգսյանը՝ հունվարի 27-ի հարցազրույցում մեկ անգամ ևս ապացուցել է, որ հայկական կողմը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դիտում է՝ որպես ադրբեջանական հողերի անեքսիայի միջոց:
Այլ խոսքով՝ ոչ ռեալ հավակնություններ պնդող Հայաստանը՝ հատուկ ջանքեր չի գործադրում, որպեսզի՝ թաքցնի խաղաղ գործընթացը խափանելու իր մտադրությունները: Այդ գործընթացի հիմնական բանաձևն է՝ վերջ տալ Հայաստանի կողմից օկուպացիային, վերականգնել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ապահովել՝ Ադրբեջանական հանրապետության կազմում՝ Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը:
Նույն օրը՝ «Բանակի օրվան» նվիրված մեկ այլ հայտարարության մեջ Հայաստանի նախագահը դիմել է՝ Ադրբեջանի դեմ բացահայտ սպառնալիքներին»,- նշել է Մեհդիևը, հավելելով որ չնայած համաշխարհային հանրությունը Հայաստանի օկուպացիոն գործողությունները գնահատել է որպես «մարդկության հանդեպ հանցագործություններին հավասար հատուկ վտանգավոր ակտ», հայկական պետության ղեկավարը դա անվանում է ժանմանակակից պատմության մեջ նրա ժողովրդի ու պետության համար ճանապարհ բացող «փառապանձ հաղթանակ»:
«Հայաստանը պետական պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի առջև ոչ միայն կատարած ագրեսիայի, այլև՝ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մյուս տարածքների անօրինական վերահսկման համար»,- նամակում նշում է Ակշին Մեհդիևը: