ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհտիևը նամակ է հղել Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին

irevanaz.comՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհտիևը նամակ է հղել Գլխավոր քարտուղարին։
Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը։
Իր նամակում Մեհտիևը պատասխանել է Հայաստանի ներկայացուցչի նամակին, որի մեջ շարադրվել է՝ «Ձևով ու բովանդակությամբ վրդովեցուցիչ փորձ՝ պատասխանել Խոջալու քաղաքի ադրբեջանական բնակչության հանդեպ հայկական զինված ուժերի արյունոտ հաշվեհարդարի քսաներերորդ տարելիցի կապակցությամբ 2012 թ. փետրվարի 17-ի նամակին»։
«Ակնահայտ է, որ ինչպես Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակը, այնպես էլ դրա հավելվածի բովանդակությունը հանդիսանում է աղաղակող կեղծիքի հերթական օրինակ, որի օգնությամբ հայկական կողմը փորձում է ժխտել աշխարհի ու մարդկության հանդեպ ագրեսիայի ընթացքում իրագործած իր մեղքն ու պատասխանատվությունը»,- ասվում է նամակում։
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանն իր ուղերձում նշում է, որ իր մեկնաբանություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը  լռության է մատնում ոչ միայն ողբերգության ականատեսների բազմաթիվ վկայությունները և արտասահմանյան լրագրողների, իրավապաշտպանների ու միջազգային ոչ կառավարական հեղինակավոր կազմակերպությունների կոմից անկողմնակալ հետաքննության արդյունքները, այլո նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանրային խոստովանությունը, մեջբերում անելով բրիտանիացի լրագրող Թոմաս դե Վալին տված նրա հարցազրույցից հատվածը։
«Ուշադրություն է հրավիրում իր ոչ միայն լկտիությունը, որով Հայաստանի նախագահը խոսում է անմեղ մարդկանց զանգվածային սպանության մասին, այլ նաև իր պաշտոնական դիրքի կապակցությամբ՝ իր որոշումների ու գործունեության սահմաները հստակ ներկայացնել պարտավորող  անձի համար կրթության մեջ աններելի ակնառու պակասությունները»,- ասվում է նամակում։
Մեհտիևը հատուկ կերպով նշել է, որ հակամարտության ընթացքում ադրբեջանցիների նկատմամբ Խոջալիում իրագործված սպանդը և ուրիշ ծանր հանցագործությունները վերջնականապես ցրում են այն պատրանքը, որում Հայաստանը պատկերավորվում է, որպես մշտական զոհ։
«Մենք համոզված ենք նրանում, որ ազգային մակարդակով  նախաձեռնվող հետևողական միջոցները, ինչնպես նաև միջազգային հանրության մոտ տագնապ առաջացնող առավել ծանր հանցագործությունների համար դատական հետապնդման ու պատժման համար գոյություն ունեցող իրավական հիմքը կօգնեն՝ վերջ տալ Ադրբեջանի դեմ ագրեսիայի ընթացքում կատարված հանցագործության անպատժելիությանը»,- իր ուղերձում ընդգծում է մշտական ներկայացուցիչը։



Читайте также

Оставить комментарий