Ադրբեջանը կարող է ՄԱԿ-ում տարածել ԵԱՀԿ-ի առաքելության հաշվետվությունը
Ադրբեջանը կարող է ՄԱԿ-ում տարածել ԵԱՀԿ ՄԽ գնահատող առաքելության՝ «Հայաստանի կողմից օկուպացված տարածքների վիճակի մասին» հաշվետվությունը։
«Այն բանից հետո, երբ գնահատող առաքելությունը կներկայացնի օկուպացված ադրբեջանական տարածքների վիճակի մասին հաշվետվությունը, Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը կարող է այն տարածել ՄԱԿ-ում», - չորեքշաբթի Նյու-Յորքից հեռախոսով հայտնել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ագշին Մեհդիևը։
Ադրբեջանի նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ-ի գնահատող առաքելությունը 2010 թ.-ի հոկտեմբերի սկզբին ուսումնասիրել է երկրի օկուպացված տարածքների վիճակը։ Սպասվում է, որ հունվարին միջնորդները կներկայացնեն իրենց հաշվետվությունը՝ այցի արդյունքների վերաբերյալ։
Առաքելության հաշվետվության քննարկման հարցը չի կարող ընդգրկվել գլխավոր վեհաժողովի օրակարգում, քանի որ դա ԵԱՀԿ-ի փասաթուղթն է, սակայն, Ադրբեջանը, ցանկության դեպքում, կարող է կազմակերպել դրա քննարկումը տարբեր մակարդակներում, ասել է մշտական ներկայացուցիչը։