Մուբարիզ Գուրբանլը. «Ադրբեջանը ԵԱՀԿ-ի գնահատող առաքելությունից օբյեկտիվ հաշվետվություն է սպասում»
«Օկուպացված տարածքներում Հայաստանի՝ միջազգային իրավունքին հակասող գործողությունները աշխարհին կարող են ներկայացվել առաքելության միջոցով»։
Այդ մասին հայտարարել է «Յենի Ազերբայջան» կուսակության գործադիր քարտուղարի տեղեկալ, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլըն։
Նրա խոսքերով, չնայած համանախագահները ժամանակ առ ժամանակ այցեր են կատարում տարածաշրջան՝ առայժմ չկան կոնկրետ արդյունքներ. «Փաստերը հետաքնող առաքելությունը տարածաշրջանում երկրորդ անգամ է հետաքննություն անցկացրել և իրադրության վերլուծության կապակցությամբ հաշվետվություն է պատրաստում։ Այդ հաշվետվությունները հակասական են, որովհետև Հայաստանը մեր տարածքներում անօրինական բնակեցումներ է իրականացնում, ավերում է հուշարձանները, էկոլոգիական աղետի բերող գործողություններ է իրականացնում, ինչպես նաև իրականացնում է անօրինական շինարարական աշխատանքներ։ Բացի դրանից, Հայաստանը օկուպացված տարածքներում թմրադեղեր է աճեցնում։ Այս ամենը հակասում է միջացգային իրավունքին»։
Մ. Գուրբանլըն նշել է, որ ադրբեջանական և համաշխարհային հանրությունը պետք է իմանան, թե հայերը ինչեր են կատարում այդ տարածքներում։ Նրա խոսքերով, լավ կլիներ, եթե առաքելւթյան հաշվետվությունը հրապարակվեր համանախագահների տարածաշրջան կատարած այցի շրջանակներում. «Ցավոք, դա տեղի չունեցավ»։