«Հայկական կողմը դիտավորյալ հրդեհներ է կազմակերպում օկուպացված տարածքներում»
Azersky "Азеркосмоса"-ի միջոցով ձեռք բերված պատկերների վերլուծության համաձայն, Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայկական կողմը հրդեհներ է կազմակերպել Ադրբեջանի Թերթերի շրջանի օկուպացված Գյոյարխ գյուղում ու մերձակա տարածքներում և Հայաստանի դիրքերի ուղղությամբ շփման գծում:
Մինչ օրս ձեռք բերված արբանյակային պատկերների վերլուծության համաձայն, այս տարածքում հրդեհները ընդգրկում են 866 հա տարածք:
Այս մասին հայտնել են՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում:
«Ինչպես տեսնում եք, Հայաստանը շարունակում է ապօրինի գործողությունները Ադրբեջանի օկուպացված տարածքներում, այդ թվում հրկիզումների կազմակերպումը և շրջակա միջավայրին վնաս հասցնող այլ գործողություններ:
Ադրբեջանի տարածքների ռազմական օկուպացիան ժամանակավոր բնույթ է կրում և այդ հողերը կվերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Զավթիչ Հայաստանը վճարելու է ադրբեջանական կողմին պատճառված վնասի համար և իրավական պատասխան կտա բոլոր անօրինական գործողությունների համար», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: