Ագշին Մեհդիև. «Հայաստանի կողմից օկուպացված տարածքների վերաբնակեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»
«Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում սիրիահայերի վերաբնակեցումը միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների խախտում է»:
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհդիևը՝ Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահությանը նվիրված ճեպազրույցում:
Նա հայտարարել է, որ «սիրիացի փախստականների որոշ մասը տեղափոխվում է այլ հակամարտային գոտիներ: Նրանք վերաբնակվում են ռազմական օկուպացիայի տակ գտնվող հողերում, որտեղից տեղի բնակիչները հարկադրաբար հեռացել են»:
«Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ուղիներ է փնտրում սիրիական ճգնաժամը կարգավորելու համար, մարդկային տառապանքները օգտագործվում են մեկ այլ տարածաշրջանում առկա հակամարտության շուրջ իրավիճակը բարդացնելու համար», - հայտարարել է Ագշին Մեհդիևը: