Ալեքսանդր Փերենջիև. Լիբանանահայերի Ղարաբաղում վերաբնակեցումը՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է

irevanaz.com

Լիբանանից էթնիկական հայերին ոչ թե Հայաստանի տարածքում, այլ Ադրբեջանի օկուպացված տարածքներում վերաբնակեցները հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում։
Այդ մասին հայտարարել է՝ ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիևը ։
«Այո, կա հակամարտություն, կա դիմակայություն, բայց այս արարքը՝ կարմիր գիծն անցնել է։ Ինչու՞։ Որովհետև դա ցույց է տալիս, որ Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանին վերադարձնել նրա տարածքները»,- ասել է նա։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան առաջիկա այցի մասին՝ Փերենջիևը ընդգծել է, որ նա այցից մեծ ակնկալիքներ չունի։ «Ռուսաստանի դիրքորոշումը մեծ հաշվով հանգում է նրան, որպեսզի լինեն բանակցություններ, լինի երկխոսուլթյուն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Միակ բանը, որը այստեղ կաղում է՝ չի կազմավորվում մեխանիզմ նրա համար, որպեսզի հայկական կողմը գնա փոխզիջման։ Նա գրավել է անզիջումային դիրքորոշում և ոչ ոք չի փորձում զսպել նրան։ Ահա սրանում է կայանում գլխավոր խնդիրը»։
«Հանդիպումներ կան, բանակցություններ կան, դիվանագիտությունը աշխատում է, սակայն չեն գործում հակամարտության կարգավորման համար դիվանագիտական մեխանիզմներ։ Որովհետև հայկական կողմը կարող է անցկացնել անվերջ բանակցություններ, գլխավորը, որպեսզի հարցը չվերաբերվի տարածքներին։ Նրանք խոսել կարող են ինչի մասին ուզես՝ պետք է դադարեցնել շփման գծում իրավիճակի սրումը, գերիների փոխանակում անցկացնել, ինչ ցանկացած բան, բայց ոչ այդ հարցը»,- հայտարարել է փորձագետը։
Փերենջիևի խոսքով, հարկավոր են պաշտոնական Երևանի կողմից փոխզիջումային գործունյա քայլեր. «Իսկ այդ քայլերը ես տեսնում եմ միայն հատկապես Մադրիդյան սկզբունքների շրջանակներում։ Դրանք ցույց են տալիս հակամարտության կարգավորման այդ ուղին։ Եվ պաշտոնական Երևանի կողմից ստորագրված այդ սկզբունքները ոչ միայն չեն իրագործվում, առավել ևս, դրանք փորձում են չեզոքացնել, կամ հայտարարել չգործող։ Չնայած դրանք արդեն հանդիսանում են միջազգային իրավունքի մաս և Հայաստանի կողմից Մադրիդյան սկզբունքների անտեսումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների անտեսում է»,- եզրափակել է Փերենջիևը։



Читайте также

Оставить комментарий