Միջազգային հանրությունը ուղղակի պարտավոր է արձագանքել ռազմական հանցագործ Սերժ Սարգսյանի ռազմատենչ հայտարարություններին

irevanaz.comՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՄԱԿ-ի ամբիոնից սպառնում է Ադրբեջանի դեմ ինչ որ ռազմաքաղաքական քայլեր ձեռնարկել, փաստորեն, ի չիք է դարձնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդների ջանքերը: Ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը ուղղակի պարտավոր է արձագանքել Հայաստանի գործողություններին, ով հրաժարվում է կատարել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը, որոնք պահանջում են Հայաստանի զինված ուժերի անհապաղ դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից:
Եթե նախկինում բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու թեկուզ փոքր, բայց հույս կար, ապա հիմա, պաշտոնական Երևանի ռազմատենչ հայտարարությունների և Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների ֆոնի վրա այդ հույսերը գնալով մարում են:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կոնսերվացման և առկա ստատուս քվոյի պահպանման փորձերը, որոնք ձեռնարկվում են պաշտոնական Երևանի կողմից, շարունակում են սպառնալիք հանդիսանալ Հարավային Կովկասի անվտանգության համար: Հայաստանի իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության պատճառով երկու կողմից էլ զոհվում են զինվորականներ և քաղաքացիական անձիք:
Տարածաշրջանում իրավիճակի սրմանը, առաջին հերթին, նպաստում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, իսկ դրանից ավելի շատ տուժում են հասարակ հայերը:   Եթե նախկինում պաշտոնական Երևանը հայտարարում էր, թե իբր Հայաստանը չի օկուպացրել Ադրբեջանի տարածքները, այլ Բաքվի հետ պատերազմում են Լեռնային Ղարաբաղի անջատողականները, ապա հիմա արդեն Սերժ Սարգսյանը բացահայտ կերպով խոսում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին:
Դու մի ասա Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «անբաժանելի մասն է»: Հայաստանի նախագահին ադրբեջանական տարածքների օկուպացիան խոստովանելու հնարավորություն տրվեց նաև ՄԱԿ-ի գագաթնաժողովում: Սակայն, նախկին փականագործը ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց միայն Ադրբեջանի նկատմամբ «անհրաժեշտ օրինական քայլեր, ռազմաքաղաքական քայլեր» ձեռնարկելու մասին: Այսպիսով, ավելի վաղ բոլոր անօրինական քայլերը ձեռնարկած, այսինքն, ադրբեջանի տարածքներն օկուպացրած, կանանց և երեխաներին կոտորածի ենթարկած Հայաստանը հիմա էլ պատրաստվում է անցնել օրինական քայլերի:



Читайте также

Оставить комментарий