ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»

ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»«Հայաստանի զինված ուժերի առկայությունն Ադրբեջանի օկուպացված հողերում մնում է որպես ամենամեծ սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը: 
Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կոչերին՝ Հայաստանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը, բոլոր ջանքերն են գործադրում լարվածությունը մեծացնելու և հակամարտության քաղաքական կարգավորմանը խոչընդոտելու համար: Հայաստանը փորձում է «ժողովրդավար» ձևանալ, միաժամանակ շարունակելով խախտել իրենց հարազատ հողերից վտարված 100 հազարավոր ադրբեջանցիների իրավունքները»: 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «Արևելյան գործընկերության» ԱԳՆ ղեկավարների տեսակապի ձևաչափով նիստում:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը խուսափում է բանակցություններից , չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը:



Читайте также

Оставить комментарий