Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը համարում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման շուրջ բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել։
«Ադրբեջանի դեմ Հայաստանի հայտնի ագրեսիան բերել է ադրբեջանական տարածքների գրեթե հինգերորդ մասի օկուպացիայի և ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիների կողմից իրենց տների ու գուքի կորստի։ Անցած տարվա ընդհանուր քննարկումների ժամանակից ի վեր, հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ոչ մի առաջընթաց չի գրանցվել»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ասել է Մամեդյարովը ։
«Չնայած վերջին երկու տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև անմիջական շփումներին՝ Հայաստանի ղեկավարության կողմից իրական հետաքրքրության բացակայությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը։ Ընդհակառակը, Երևանը իր բոլոր գործողություններով և հռետորաբանությամբ դանդաղեցնում է գործընթացը և խափանում է հակամարտության շուտուփույթ խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը։ Հայաստանի վարչապետի և կառավարության անդամների ոչ վաղուցվա հայտարարությունները կասկած չեն հարուցում, որ նրանք անցկացնում են զավթողական քաղաքականություն, որը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։