Էլմար Մամեդյարով. «Ներկայիս դրությունը չի կարող հավերժ տևել»

irevanaz.comԱդրբեջանը ձգտում է Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատել, և առաջին հերթին դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Այս մասին ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` Russia Today հեռուստաալիքի արաբական խմբագրությանը տված հարցազրույցում:

«21-րդ դարում անհնար է բարիդրացիական հարաբերություններ կառուցել և պահպանել` աչք փակելով ադրբեջանական հողերի 20 տոկոսի օկուպացման փաստին, և այդ տարածքներում ադրբեջանցի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկական զտումների քաղաքականությանը», - ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանական կողմը գտնում է, որ անհրաժեշտ է հակամարտության կարգավորման ուղիներ որոնել, որոնք հնարավորություն կտան պաշտպանել բոլոր կողմերի շահերը, նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովի, Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի միջև`  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները անց են կացվել երկուշաբթի ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Չնայած երկու կողմերի միջև հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմանը` զորքերի շփման գծում շարունակում են զոհվել մարդիկ, ասել է Մամեդյարովը:

«Մենք պետք է անենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի լուծենք այդ խնդիրը», - նշել է նախարարը:

Առաջին հերթին, նրա խոսքով, պետք է օկուպացված տարածքներից դուրս բերվեն զորքերը, ինչպես և նախատեսված էր բանակցությունների հիմնարար փաստաթղթով` Մադրիդյան սկզբունքներով: Փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, օկուպացված տարածքներում պետք է վերականգնվեն ենթակառուցվածքները, ինչը նույնպես արտացոլված է այս փաստաթղթում, հավելել է նախարարը:

«Ներկայիս իրավիճակը չի կարող հավերժ տևել: Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ առաջընթացի հասնելու համար մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները», - ասել է Մամեդյարովը: Նախարարը հատուկ նշել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի դերը` հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու գործում:

Նախարարն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձևերը, որոնք նախատեսում են հայկական զորքերի դուրս բերումը Ադրբեջանի տարածքներից և փախստականների վերադարձը իրենց հարազատ տներ: Այս բոլոր պահանջները մինչ հիմա մնում են թղթի վրա, հավելել է նա:

«Բացի այդ, կան ԵԽԽՎ և Եվրախորհրդի բանաձևերը, որոնք խոսում են այն մասին, որ այդ խնդրի լուծումը պետք է ընթանա փուլ առ փուլ, և տարածքները պետք է ազատվեն, քանի որ այլ երկրի տարածքների օկուպացիան անթույլատրելի է», - ասել է Էլմար Մամեդյարովը:



Читайте также

Оставить комментарий