Թուրալ Գյանջալիև. «Ադրբեջանցիներն ու հայերը կկարողանան խաղաղ ապրել Ղարաբաղում տարածքների ապաօկուպացումից հետո»
Ադրբեջանցիներն ու հայերը կարող են խաղաղ գոյակցել Լեռնային Ղարաբաղում միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի ՄԱԿ-ի բանաձևերը` ազատելով օկուպացված տարածքները, հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը:
«Շուրջ 30 տարի է, Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից Ադրբեջանի մյուս շրջանների օկուպացումը, ինչը ինքնին միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մեր մարդիկ ենթարկվել են էթնիկ զտումների, հարձակումների, և ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի մնացել է անօթևան: Այս օկուպացիայից առաջ մենք խաղաղ ապրում էինք միմյանց հետ. Լեռնային Ղարաբաղում հայերի հետ», «Ադրբեջանի փորձը արևելյան հանդուրժողականության և աշխարհիկ հասարակության ձևավորման գործում» Եվրոպա-ադրբեջանական խորհրդաժողովում ասել է Գյանջալիևը:
Առցանց կոնֆերանսի կազմակերպիչն է հանդիսանում Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը:
Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը խոչընդոտում է՝ երկու համայնքների միջև երկխոսության հաստատմանը և հակամարտության կարգավորմանը: «Չնայած դրան, մենք հավատում ենք Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական ժողովուրդների խաղաղ գոյակցությանը: Սակայն այս նպատակին հասնելու համար օկուպացիան պետք է դադարեցվի, և մենք պետք է վերստեղծենք քանդված խաղաղ համակեցությունը, որը մինչ այդ գոյություն ուներ», - հավելել է նա:
Գյանջալիևի խոսքով, Ադրբեջանը դարերի ընթացքում հանդիսանում է՝ կրոնական հանդուրժողականության, տարբեր ազգերի և կրոնների խաղաղ գոյակցության երկիր: «Ադրբեջանը աշխարհի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ մուսուլմաններն ու քրիստոնյաները միասին նշում են նույն տոները: Մեր մզկիթները, եկեղեցիները և սինագոգները գտնվում են միմյանց կողքին: Մենք նաև մեր երկրում պահպանում ենք հայկական ժառանգությունը, օրինակ, Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցու պահպանումը, որտեղ գտնվում են հայերեն լեզվով հազարավոր արժեքավոր ձեռագրեր, սա Ադրբեջանի բազմամշակութայնության և հանդուրժողականության հիանալի օրինակ է: Մուլտիկութտուրալիզմի այս հին ավանդույթներն իրենց ազդեցությունն են ունենում ժամանակակից արտաքին քաղաքականության վրա», - ընդգծել է նա: