Ամերիկացի ռավինը դատապարտել է հայ զավթիչների ոճրագործությունները
Միացյալ Նահանգներում հայտնի The Times of Israel պարբերականը հրատարակել է ամերիկացի ռավին Իսրայել Բարուքի՝ «Ինչպես հաղթահարել ատելությունն ու հանդուրժողականության բացակայությունը... Ես սիոնիստական սրիկա չեմ» խորագրով հոդվածը:
Հոդվածում հեղինակը պատասխանում է հայ ընթերցողների մեղադրանքներին և ներկայացնում է՝ հայ զինվորականների Ադրբեջանում իրագործած ոճրագործությունների մանրամասնությունները:
Ի. Բարուքը գրում է, որ իր նախկին հոդվածում նա ընթեցողներին ներկայացրել է՝ ԻԳԻԼ-ի գրոհայինների կողմից Սիրիայի մշակութային ժառանգության դաժանաբար ոչնչացումը, ինչպես նաև հայերի կողմից՝ Ադրբեջանի հանդեպ իրագործված «մշակութային» ու էթնիկ մաքրազտումը: Ի. Բարուքը գրում է, որ այդ մանրամասնությունները հիմնված են՝ միջազգային իրավապահ կազմակերպությունների ու համաշխարհային հանրությունը ներկայացնող կազմակերպությունների, այդ թվում նաև ՄԱԿ-ի փաստերի վրա: Հոդվածն ընդունվել է «փոթորկալից կրակով» ոչ միայն վիրավորանքներով, այլ նաև բացահայտ սպառնալիքներով, որոնք ուղեկցվել են հակասեմիտական մեկնաբանություններով:
«Այդ մեկնաբանություններում ես հանդիպել եմ «սիոնիստական սրիկա» խոսքին, որից հետո դադարել եմ ընթերցել ,- գրում է ռավինը: Հեղինակը շարունակում է, որ այդ մեկնաբանություններում նա տեսել է ոչ մայն հատուկ շահեր ունեցող որոշակի խմբերի կազմակերպված ջանքերը, որոնք անբարյացակամ ու անտեղյակ են հայերի ոճրագործություններից, ինչպես նաև ակնհայտ է հակասեմտիզմի բացահայտ ներկայությունը: Դա իր հերթին դրդում է՝ Ադրբեջանի և Իսրայելի պես երկրների հրեական համայնքներին աջակցելու կարևորությունը ցուցադրող՝ լրացուցիչ փաստերի ներկայացմանը, այդ երկրներում ողջունում ու դաստիարակում են ներդաշնակություն, հանդուրժողականություն և հույս, խորհում է Ի. Բարուքը:
Վերջում Ի. Բարուքը Հայաստանի ղեկավարությանը կոչ է անում՝ ճանաչել ադրբեջանական ժողովրդի հանդեպ իրագործած ոճրագործությունները: Նա գրում է, որ Ադրբեջանը արժանի է աջակցության՝ այն ուժերի դեմ պաքարում, որոնք փորձում են դադարեցնել առաջընթացն ու խաղաղության հաստատումը: