Հիլլարի Քլինթոնը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աունդրոնյուս Աժուբալիսը հանդիպում է անցկացրել՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է՝ ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների կարգավորման առաջընթացը, այդ թվում նաեւ` ղարաբաղյան հարցի կարգավորումը:
Աունդրոնյուս Աժուբալիսը նշել է, որ ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցը` Լիտվայի գործող նախագահության հիմնական գերակայություններից մեկն է:
«Մինսկի խմբի համանախագահների ավելի ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է` Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում` լարվածության աճի նվազեցման համար», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: