ԲՈՒՅԱՐ ՕՍՄԱՆԻ. ԵԱՀԿ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԵԱՀԿ նախագահությունն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը:
Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին:
ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով՝ կազմակերպության նպատակն է այս պահին ամրապնդել ու խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ խաղաղության ու անվտանգության առաջխաղացման համար:
«ԵԱՀԿ-ն վերահաստատում է կազմակերպության անդամ երկրների միջև վստահությունն ամրապնդելու իր ցանկությունը և պետք է շարունակի աշխատել հարաբերությունների կառուցման և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Ես խոսել եմ նախարարի հետ այն մասին, թե կոնկրետ ինչպես կարող է Բաքուն նպաստել այս գործընթացին»,- հայտարարել է Օսմանին:
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել շարունակել ուղիղ շփումները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։


Читайте также

Оставить комментарий