ԵԱՀԿ-Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Եվրամիության աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը:
«Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման նախապայման է։ Մենք պատրաստ ենք աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագան ապահովելու ջանքերին»,- նշված է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության «Թվիթեր»-ի միկրոբլոգում: