ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԻ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՆՔ ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ

Մարտի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը։
«Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված՝ նոր հանդիպում կկայանա իմ և Հայաստանի վարչապետի միջև: Հուսով եմ, որ այս հանդիպումը արդյունավետ կլինի։ Քանի որ արդեն մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, և մենք պետք է շարժվենք դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, մենք պետք է խաղաղության պայմանագիր կնքենք որքան հնարավոր է շուտ», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий