Ղարաբաղի հարցում անհրաժեշտ է միջազգային ճնշում գործադրել Երևանի վրա - Դենիս Դենիսով

irevanaz.com

Ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները՝ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը հնչեցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ուղևորվել է օկուպացված ադրբեջանական տարածքներ, իսկ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Երևանը չի գնա միակողմանի փոխզիջումների։ Ինչո՞վ է պայմանավորված հայկական կողմի նման ակտիվությունը։
Այս հարցի վերաբերյալ Irevanaz.com-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում՝ Ռուսաստանի խաղաղապահ նախաձեռնությունների և կոնֆլիկտոլոգիայի ինստիտուտի տնօրեն Դենիս Դենիսովի հետ հարցազրույցը։

— Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հնչեցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները, ինչպիսին են դրանք տեսանելի Երևանից։ Առաջինը՝ խաղաղ կարգավորումն է։ Երկրորդը՝ միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորումը: Եվ վերջ...

— Ցավոք, շատ հակամարտությունների կարգավորման գործընթացում հնչում է նման հռետորաբանություն։ Կարգավորման ճշմարիտ իմաստը փոխարինվում է սիմուլյակրով։ Նման բնույթի հայտարարությունները (ինչպես Արարատ Միրզոյանի- խմբ.) ոչ թե ուղղակի հաստատում են ակնառուն, դրանք պարզապես հարկավոր չեն, և անշուշտ դրականորեն չեն ազդում բանակցությունների վրա։ Այն դժվար է նույնիսկ անվանել ձևացնելու փորձ, որ կարգավորման, կառուցողական մոտեցման մշակման մեջ կա շահագրգռվածություն։
Հակամարտությունը կարելի է կարգավորել, միայն քաղաքական կամքի առկայության պայմաններում։ Եվ հետևաբար Ղարաբաղի դեպքում նման բնույթի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում։ Եթե հայկական կողմը ունի իրական շահագրգռվածություն, ապա կհնչցվեին կոնկրետ առաջարկություններ, որոնք կկարողանային նպաստել կարգավորման գործընթացին։ Դրանք պետք է լինեն իրական և ընդունելի հակառակ կողմի համար։ Այժմ հասկանալի է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը շահագրգռված չէ նրանում, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լիովին կարգավորված լինի։

— Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Երևանը բացառում է Ղարաբաղի հարցով միակողմանի փոխզիջումները։ Իսկ ինչում է կայանում այդ «միակողմանի փոխզիջումը» Աննա Նաղդալյանը չի պարզաբանել։ Մենք գիտենք, որ բանակցությունները հիմնվում են Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք նախատեսում են Ադրբեջանի օկուպացված մի քանի շրջաններից հայկական զորքերի դուրս բերումը։ Իսկ այնուհետև արդեն ենթակառույցների բացում և այլն։ Երևանը չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը։ Դա հաստատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր որդուն ուղարկելով ծառայել օկուպացված ադրբեջանական տարածքներում։ Այսպիսով ի՞նչ փոխզիջման մասին է խոսք գնում։

— Տեսեք, այստեղ ամեն ինչ կապված է հենց նույն քաղաքական կամքի հետ, ինչի մասին ես քիչ առաջ ասել եմ։ Բերեմ Դոնբասի օրինակը։ Դեռ 2015 թվականին «նորմանդյան ձևաչափի» շրջանակներում որոշվել էր կազմակերպել զորքային ստորաբաժանումների հեռացում և ստեղծել ապառազմականացված գոտիներ։ Երկու գոտիներում զորքերի հեռացումը կայացավ, իսկ մեկում՝ ոչ։ Դա Լուգանսկի կայարանն է։ Չի եղել քաղաքական որոշում և կամք։ Երբ նախագահ դարձավ Վլադիմիր Զելենսկին, իրավիճակը փոխվեց։ Սա քաղաքական կամքի ցուցանիշ է։
Այնպես որ, Ղարաբաղի դեպքում էլ պետք է լինի կաղաքական կամք, առաջարկված որոշումների կատարում։ Սակայն, եթե դա տեղի չի ունենում, ապա բացարձակապես ակնհայտ է, որ հակամարտության կողմերից մեկը չունի խաղաղ պլանի առաջարկությունները կյանքի կոչելու հնարավորություններ։ Ահա սա է դժբախտությունը։
Անհրաժեշտ է Երևանի վրա միջազգային ճնշում գործարնել։ Դա պետք է մշտական թեմա լինի Ադրբեջանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների համար։ Չէ որ խոսքը կարգավորման պլանի մասին է, որն իր մեջ ներառում է կոնկրետ մանրամասներ։
Հայաստանում կարող են ասել, որ հասարակական կարծիքը, ժողովուրդը դեմ են կարգավորման պլանին։ Բայց չէ որ կան խնդրի լուծման մի քանի տարբերակներ։ Նախ և առաջ, կարելի է հասարակական կարծիքը շրջել դեպի անհրաժեշտ կողմը։
Երկրորդը, կարելի է նախ կատարել պայմանավորվածությունը, իրագործել պլանը, իսկ հետո արդեն փորձել հասարակությանը բացատրել ընդունված որոշման անհրաժեշտությունը։
Երրորդը, անել ամեն անհրաժեշտը և դրանով հանդերձ ոչ ոքի ոչինչ չբացատրել։



Читайте также

Оставить комментарий