ՄԻՐԶՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է «3+3» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում:
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։


Читайте также

Оставить комментарий