Լեյլա Աբդուլլաևա. «Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները Ժնևում կքննարկեն ԼՂ հարցը»
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները ղարաբաղյան կարգավորման շուրջ հերթական հանդիպումը կանցկացնեն Ժնևում՝ հունվարի 29-30-ին:
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի վերջերին հանդիպելու է իր հայ գործընկերոջ հետ: Ես հաստատում եմ ավելի վաղ տարածված այն լուրը, թե արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-30-ին՝ Ժնևում», - ասել է Լեյլա Աբդուլլաևան: