Լեյլա Աբդուլլաևա. Իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար Ադրբեջանն արտաքին ուժերի կարիքը չունի

irevanaz.com

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հոդվածը:
Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ սա հերթական ապատեղեկատվություն է, որը որևէ ընդհանուր բան չունի Ադրբեջանի հետ: «Մենք դա գնահատում ենք որպես բամբասանք, մեր երկրի դեմ ուղղված կեղտոտ արշավ: Որևէ կասկած չի հարուցում, որ դրա ետևում կանգնած է Հայաստանը:  
Բոլորին լավ հայտնի է, որ ԱՍԱԼԱ ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից հանդիսացող Մոնթե Մելքոնյանը, որը բազմաթիվ ոճրագործություններ է գործել նաև Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում հայտարարվել է ազգային հերոս: Այդ ահաբեկչի անունը տեղ է գտել Հայաստանի դասագրքերում»:



Читайте также

Оставить комментарий