Լեյլա Աբդուլլաևա. Արա Այվազյանի անօրինական այցը Ղարաբաղ հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը

irevanaz.com

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի անօրինական այցն Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզ, որտեղ նա հանդիպել է այսպես կոչված «ռեժիմի» ներկայացուցիչների հետ և «փաստաթղթեր» է ստորագրել, հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության հաստատման ձգտումներին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության տակ ստորագրել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը պարտավորեցնում է այդ երկրի կառավարությանը կատարել տվյալ հայտարարության կետերը:  
«Նման գործողությունները չեն ծառայում իրավիճակի նորմալացմանը:
Հայաստանի պաշտոնատար անձիք պետք է ընդունեն տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունը», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:



Читайте также

Оставить комментарий