Լեյլա Աբդուլլաևա. Հայ նախարարի կարծիքը զառանցանք է

irevanaz.com

«Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծման մասին խոսում է մի երկրի արտաքին գործերի նախարարը, որը խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ շուրջ 30 տարի ռազմական օկուպացիայի տակ է պահում հարևան երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքները, խոչընդոտում է բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանը, իր գործողություններով և հայտարարություններով ծառայում է տարածաշրջանում լարվածության աճին:
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած քայլերը «խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծման» հիմնական խոչընդոտն են, որի մասին խոսում է այդ երկրի արտաքին գործերի նախարարը»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ինտերֆաքս» գործակալությանը:   
«Թովուզի դեպքերից հետո այդ ձախողումը փոխհատուցելու համար Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է այլ սադրանքների: Այսպես, օգոստոսի 23-ին Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի Գյորանբոյի հատվածում կանխվեց Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձը: Օգոստոսի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց մեր օկուպացված Խանքենդի քաղաք և հանդիպեց խամաճիկ ռեժիմի ներկայացուցիչների հետ: Այս ամենը Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության դրսևորումներն են: Այս ամենից հետո ի՞նչ խաղաղության մասին է խոսում Մնացականյանը: Բոլորին լավ հայտնի է, որ Հայաստանում ահաբեկչությունը աջակցվում է պետական մակարդակով:   
Դրա համար էլ արտասահմանյան երկրներում էթնիկական հակամարտությունների կանխման վերաբերյալ հայ նախարարի հնչեցրած կարծիքը զառանցանք է»:



Читайте также

Оставить комментарий