Լեյլա Աբդուլլաևա. «Փաշինյանը իր անպատասխանատու պահվածքով ի չիք է դարձնում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը»
Շուրջ 30 տարի Ադրբեջանի տարածքները օկուպացման մեջ պահող՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները ոտնահարող մի երկրի, որտեղ ֆաշստների հերոսացումը հանդիսանում կյանքի նորմ՝ վարչապետի ելույթը, այլ ոչ այլ ինչ է, քան ակնհայտ երկերսանություն:
Այս մասին ասել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի օկուպացված Շուշա այցը՝ այնտեղ «Հաղթանակի օրը» նշելու նպատակով:
«Անտեսելով՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիային վերջ դնելու մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում արտացոլված պահանջները, Փաշինյանը «հաղթական» ելույթով հանդես գալով Ադրբեջանի օկուպացված Շուշա քաղաքում, հավանաբար, հասկանում է, որ արդարացնելով Ադրբեջանի նկատմամբ անհիմն տարածքային պահանջները՝ իր անպատասխանատու պահվածքով ի չիք է դարձնում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը:
Հայաստանի ղեկավարության նման պահվածքը հստակ վկայում է այն մասին, որ օկուպանտ երկիրը հակամարտության կարգավորման վերաբերյալ ստանձնում է կեղծ դիրքորոշում, որի նպատակն է հանդիսանում՝ վտանգավոր ստատուս քվոյի ձգձգումը», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: