Լեյլա Աբդուլաևա. «Հայաստանը պատասխանատու է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները պահող սահմանապահների սպանության համար»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է՝ մարտի 10-ի հայտարարությունը, որում Հայաստանի արտգործնախարարությունը մեղադրել է Ադրբեջանին՝ Հայաստանի հետ պետական սահմանում իրավիճակը սրելու և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության սպառնալիքի մեջ:
Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան ասել է, որ նախևառաջ պետք է ճշտել, թե ով է հանդես գալիս նման հայտարարություններով:
«Այս հայտարարությունները հնչեցվում են՝ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից Ադրբեջանի շրջանները օկուպացրած և այդ տարածքներում ադրբեջանցիների արյունոտ էթնիկ զտումներ իրականացրած ագրեսոր երկրի արտաքին գործերի նախարարության կողմից,: Այդ հայտարարությունները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, որը պատասխանատու է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները պահող ադրբեջանցի սահմանապահների սպանության համար:
Մեկ անգամ ևս մենք հայկական կողմի ուշադրությանն ենք հասցնում, որ ներկայիս ստատուս-քվոն, որը ստեղծվել է ուժի կիրառման և էթնիկ զտումների արդյունքում, ոչ մի կերպ չի կապակցվում անվտանգություն հասկացողության հետ: Ադրբեջանի օկուպացված տարածքները և դրանցում Հայաստանի զինված ուժերի առկայությունը հանդիսանում են Ադրբեջանի անվտանգության համար գլխավոր սպառնալիքի աղբյուր: Ադրբեջանը միշտ հանդես է եկել անվտանգություն հասկացողության համապարփակության և անբաժանելիության օգտին: Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը, ինչպես նաև խաղաղ ստեղծագործական և օրենքի գերակայության պայմաններում տարածաշրջանի հայ և ադրբեջանցի բնակչության հետագա համատեղ գոյատևումը հանդիսանում են՝ հանուն տարածաշրջանի ընդհանուր անվտանգության և բարգավաճման վստահության ու մերձեցման ստեղծման դետերմիննատները:
Հայկական կողմը պետք է գիտակցի առկա իրականությունը և կատարի՝ Ադրբեջանի օկուպացված տարածքների լիովին, անհապաղ և անվերապահ ազատման, տեղի ադրբեջանցիների իրենց տներ վերադառնալու վերաբերյալ միջազգային հանրության պահանջները, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների բանաձևերով: Ոչ ոք թող չկասկածի, որ Ադրբեջանը կվերականգնի արդարությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում իր տարածքային ամբողջականությունը», - նշել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: