Ի՞նչ գործ ունեն Հայաստանի երիտասարդ քաղաքացիները Ադրբեջանի օկուպացված տարածքներում - Լեյլա Աբդուլաևա
«Հայաստանի արտաքին գործերի նախարարի հարցազրույցում կրկնվում են՝ այդ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հայաստանի վարչապետը իրավունք չունի հանդես գալ Լեռնային Ղարաբաղի բնակչության անունից: Այդ դեպքում նա «ինչպե՞ս կարող է խոսել Տավուշից մինչև Սյունիք Հայաստանի բնակիչների անունից»։
Այդ դեպքում կցանկանայի մեկ անգամ ևս հնչեցնել արդեն մեր կողմից ավելի վաղ տրված հարցը. այդ դեպքում Հայաստանի երիտասարդ քաղաքացիները, ովքեր ընտրություններին քվեարկել են նրա օգտին, ի՞նչ գործ ունեն Ադրբեջանի օկուպացված տարածքներում»։
Այդ մասին, ի պատասխան Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ այդ երկրի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի վերաբերյալ հարցին հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։
«Հնարավոր է Հայաստանի նախարարը չի հիշում հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից արված հայտարարությունը, սակայն, հավանական է, չի մոռացել նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին Միլանում իր հավանությանը արժանացած համատեղ հայտարարությունը։ Այդ հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները կշարունակե արդար և կայուն խաղաղության հասնելու ճանապարհով հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը։ Ադրբեջանական կողմը հանդիպումներ չի անցկացնում հանուն հանդիպումների, և նա չունի նման հանդիպումներով միջազգային հանրությանը համոզել իր բարի մտադրությունների մասին։ Մենք ունենք միայն մեկ վճռական և իրավաբանորեն հիմնավորված նպատակ. մենք բանակցությունները անցկացնում ենք՝ Հայաստանի կողմից, միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտմամբ օկուպացված մեր տարածքների ազատագրման և այնտեղ ապրած ադրբեջանցիներին իրենց հողեր խաղաղ վերադարձն ապահովելու համար։
Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարում է այդ երկրի քաղաքացիների անունից հանդես գալու իր մանդատի մասին, ապա թող հանդես գա նաև Տավուշից, Սյունիքից և մյուս մարզերից Հայաստանի քաղաքացիների անունից, ովքեր այժմ զինվորական ծառայություն են անցնում Ադրբեջանի օկուպացված տարածքներում»։