Լեյլա Աբդուլաևա. «Ղարաբաղյան անջատողականները արտասահմանում հայկական անձնագրերով մասնակցում են միջոցառումներին»
«Ադրբեջանի օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված անջատողական վարչակարգի ներկայացուցիչները՝ զավթիչ Հայաստանի անձնագրերով մասնակցում են արտասահմանյան միջոցառումներին»:
Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով ՝ հնդկական RIS ինստիտուտի կողմից կազմակերպված գիտական դիվանագիտության թեմայով դասընթացներին՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անջատողական վարչակարգի ներկայացուցչի մասնակցության վերաբերյալ տեղեկությունը:
«Սակայն, կազմակերպիչների պարտականությունները ներառում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` մասնակիցներին թույլ չտալ զբաղվել որևէ անօրինական քարոզչությամբ՝ չարաշահելով օրակարգը: Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումը պարզ է: Այդ մասին նշվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Ինչ վերաբերում է՝ RİS ինստիտուտի կողմից կազմակերպված միջոցառմանը անջատողական վարչակարգը ներկայացնելու փորձերին, ապա դա ոչ այլ ինչ է, քան Հնդկաստանի տարածքի օգտագործմամբ ապօրինի քարոզչության փորձ», - ասել է Լ. Աբդուլաևան: