ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ. ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻՆ ՉԵՆ ԵՎ ԱՆՀԻՄՆ ԵՆ
«Նախ ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ հաջողությամբ զարգանում են։ Բոլորին հայտնի է, որ մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ հաջող նախագահության փորձ ունի մի շարք կազմակերպություններում:
Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը այն մասին, թե «Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար»:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ապա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի բանաձևի համաձայն՝ կապված մարդասիրական օգնության համակարգման հետ, նման գործունեությունը պետք է իրականացվի՝ պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը հարգանքի հիման վրա: Հենց այս սկզբունքով էլ իրականացվում է միջազգային կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուշադրությանն ենք հասցնում, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է՝ համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիրը։ Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանությունները այս առնչությամբ տեղին չեն և անհիմն են։ Լավ կլիներ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբաներ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված հարցերը»,- ընդգծել է Լ.Աբդուլլաևան։