ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
«Ադրբեջանի Հանրապետության նախագահը, ինչպես միշտ, բավականին հստակ և կոնկրետ հայտնել է իր կարծիքը: Եթե Հայաստանը արտգործնախարարության մեկնաբանությունները տալիս է իրեն շահավետ լույսի ներքո, ապա դա նրանց չնչին մտադրությունների ցուցիչն է»:
Այս մասին ասել է՝ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության այն հայտարարությունը, որ Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել՝ Հայաստանի դեմ ուժ կիրառելու սպառնալիքով:
Նրա խոսքով, ապրիլի 20-ին իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել է՝ Հայաստանում Ադրբեջանի դեմ ռևանշիզմի և մեր տարածքային ամբողջականությանը հնարավոր սպառնալիքի մասին. «Եթե մենք հայտնաբերենք հնարավոր սպառնալիք, մենք անմիջապես կոչնչացնենք այն... ոեովհետև դա ազգային պաշտպանություն է, ազգային անվտանգության խնդիր», - նշել է նա:
«Իսկ դա, ինչպես հաստատում է Հայաստանի ԱԳՆ-ը, չի հանդիսանում սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ընդհակառակը, հանդիսանում է մեր վճռականության ցուցանիշը՝ պատասխանելու Հայաստանի կողմից՝ միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը ցանկացած հնարավոր սպառնալիքին:
Ուզում եմ հիշեցնել, որ հարցազրույցում պետության ղեկավարը հայտարարել էր նաև Ադրբեջանի՝ համագործակցությանը պատրաստակամության մասին, ընդգծել է, որ չնայած Հայաստանի կողմից պետական մակարդակով ադրբեջանցիների դեմ իրականացված ցեղասպանությանը և մեր պատմամշակութային, կրոնական հուշարձանների ոչնչացմանը, մենք պետք է նայենք դեպի ապագան: Ինչպես բազմիցս նշվել է ամենաբարձր մակարդակով, Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության հիման վրա: Դրան է ծառայում նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը: Ցավոք, Հայաստանը եռակողմ հայտարարությունը կատարելու փոխարեն՝ փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը», - նշել է Աբդուլլաևան: